Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ԱՄՆ-ն վաճառելու Ադրբեջանին․ Սուրեն Սարգսյան – 5tv

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինչես նշել էի դեկտեմբերի վերջին, Վենսը պլանավորում էր այցելել Հայաստան: Մինչ երեկվա Թրամփը-Ալիև հանդիպումը, Վենսի Բաքու կատարելիք այցի մասին ոչինչ չէր խոսվում: Սակայն, արդեն այսօր, Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահը նաև Բաքու է այցելելու:

Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ինչ է ԱՄՆ-ն վաճառելու Ադրբեջանին, և սա երեկվա հանդիպման արդյունք է…»։

Ավելի վաղ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։

«Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր, պայմանագրեր կստորագրենք մեր առաջատար կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական նշանակության միջոցներ՝ ներառյալ զրահապաշտպանիչ հանդերձանք, նավակներ և այլ սարքավորումներ»,-գրել էր ԱՄՆ նախագահը։

Leave a Comment