Արեգակի վրա երկու հզոր պայթյուն է գրանցվել, որը տեղի է ունեցել աստղի հակառակ կողմում, ուստի անհնար է ճշգրիտ ասել, թե ինչն է դրա պատճառը, հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«Երեկ երեկոյան Արեգակի հակառակ կողմում շատ հզոր պայթյուններ են տեղի ունեցել։ Այդ կողմում դեռևս արբանյակներ չկան, և կարելի է միայն կռահել, թե ինչ է տեղի ունեցել», – ասվում է լաբորատորիայի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գիտնականները նաև տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են պլազմային ամպերը թռնում Արեգակից հեռու։