Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը, նա կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին: Այս մասին ասված է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հայտարարության մեջ:
«Առաջնորդ Սրբազանը կմասնակցի նաեւ Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովներին։ Խնդրում ենք մեր հավատացյալ ժողովրդին՝ աղոթքով հիշել այս երկու ժողովները, որ դրանք Աստծո առաջնորդությամբ լինեն օրհնաբեր եւ պտղաբեր»,– ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ևս միացել էր տիրադավ եպիսկոպոսների խմբին, ովքեր Նիկոլ Փաշինյանին աջակցում են Հայ առաքելական եկեղեցին քանդելու գործում:
