Իրանը հետաքննում է արտասահմանյան հետախուզական գործակալությունների հնարավոր ներգրավվածությունը երկրում տեղի ունեցող անկարգություններին, հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
«Ձերբակալվել են տասնյակ մարդիկ, ովքեր անմիջական կապեր են ունեցել Մոսադի հետ։ Մենք հետաքննում ենք, թե որքանով են օտարերկրյա հետախուզական այլ ծառայություններ կանգնած Մոսադի և Իրանի ներսում օտարերկրյա աջակցություն ստացող հետախուզական ծառայությունների կողմից իրականացված այս ահաբեկչական գործողության հետևում», – լրագրողներին ասել է նա՝ խոսելով անանունության պայմանով։
Նա հավելել է․
«Դա արտաքին աջակցությամբ իրականացված հետախուզական գործողություն էր»,։