Հայր Շահենի քայլը որևէ մեկի համար չպիտի դառնա պղտոր ջրում ձուկ որսալու առիթ․․․

Վահե Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարճ․․․Հայր Շահեն մեր եկեղեցու ամենաուսյալ, վաստակաշատ և ազնիվ հոգևորականներից էր, և նրա քայլը որևէ մեկի համար չպիտի դառնա պղտոր ջրում ձուկ որսալու առիթ:

Հարգանքով ընդունենք նրա իր կյանքն այլ ընթացքով և այլ կարգավիճակում տեսնելու այս որոշումը` առանց ավելորդ, անբովանդակ և անկարևոր քննարկումների:

Շատ սիրելի ընկերս, քեզ բարի երթ»:

Հիշեցնենք՝ Մայր Աթոռը հայտնել է, որ կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը․ Սույն թվականի հունվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով:

***

Հավելենք, որ Տեր Սարգիս Սարդարյանն էլ, հետևելով արձագանքներին, գրել է․

«Ինչքան կեղծավոր ու երկերեսանի եք:

Երբ նախկին Հայր Շահեին, կարագալույծ ձեր ընկերներ և չստացված բլոգերներ թիրախավորում էին, ակնարկներով կամ բաց տեքստով իր մասին տարատեսակ խոսքեր էին հնչեցնում, այդ ժամանակ լուռ էիք կամ համաձայն` չէիք ասում, որ գիտնական է, որ հրաշալի հոգևորական է:

Հիմա երբ մարդը ելել է հոգևոր ասպարեզից, հիշել եք որ արդար ու լավ մարդ է և այնպես եք ներկայացնում կարծես թե իր լավ հոգևորական լինելու համար է, որ կարգալույծ է հռչակվել:

Անշուշտ, լավ հոգևորական է եղել, իմ տեսուչն է եղել իրենից շատ բաներ եմ սովորել: Նախ` Մարդ լինել և Մարդ մնալ:

Ձեզ որ պահին ինչ ձեռք է տալիս այդպես էլ վարվում և խոսում եք: Հոգևորականը չի կարող սողալով ապրել:

Այս ամենից միայն հավատացյալ ժողովուրդն է տուժում, քանի՞ հավատացյալ մարդու համար եք գայթակղության առիթ դարձել, հետևեք Տիրոջ խոսքին.

«Ով ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, եթե նրա պարանոցից գրաստի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը»:

Մատթ. 18:6»։

Leave a Comment