Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Աբու Դաբիում, հաղորդում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը։
«Բանակցությունները սկսվել են այսօր Աբու Դաբիում։ Դրանք նախատեսված են տևել երկու օր», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը «հույս է հայտնել, որ այս բանակցությունները կնպաստեն ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու իրական քայլեր ձեռնարկելուն»։