ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը | ՄԱՄՈՒԼ.ամ

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստիում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0:

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել էր արտահերթ նիստը և լքել դահլիճը:

Leave a Comment