Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիներից 1-ը հոսպիտալացվել է. նախարար

Այսօր Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիներից 1-ը հոսպիտալացվել է

Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիներից 1-ը հոսպիտալացվել է. նախարար


ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիներից 1-ը հոսպիտալացվել է, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook–յան իր էջում։


«Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Այսպահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն`լրացուցիչ հետազոտության: Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է», գրել է նախարարը:


Հիշեցնենք, որ այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ տասը հայ և ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացի Ղարաբաղից տեղափոխվել են Հայաստան։ 


«Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն», – գրել էր Թորոսյանը Facebook-յան իր էջում։


Leave a Comment