Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկություն է տրամադրել ԼՂ-ից Հայաստան տեղափոխված անձանց առողջական վիճակի մասին։
«Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 քաղաքացիներին դիմավորելու:
Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:
10 քաղաքացիների առողջական վիճակը բավարար է»,-հայտնել է նախարարը: