Զանգեզուրի կենսոլորտային համալիրի և Բնության համաշխարհային հիմնադրամի աշխատակիցները ֆիքսել են ընձառյուծի թարմ հետքեր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) համատեղ մշտադիտարկման աշխատանքների ընթացքում արձանագրվել են ընձառյուծի թարմ հետքեր, հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Նշվում է, որ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ ՊՈԱԿ-ի ու ԲՀՀ մասնագետները, ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» կառավարման ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում են կենդանական աշխարհի մշտադիտարկում։

«Առաջին օրվա արդյունքը՝ Ընձառյուծի առաջին թարմ հետքը»։

Զանգեզուրի կենսոլորտային համալիրում տեսախցիկները 2024-ի հուլիսին էին ֆիքսել ընձառյուծի: Ընդհանուր առմամբ՝ աշխարհում կա կովկասյան ընձառյուծի մոտ 870–1300 տեսակ, որից 3–4–ը՝ Լեռնային Ղարաբաղում, 10–13–ը՝ Հայաստանում, և 5–ից պակաս՝ Վրաստանում և Թուրքիայում։ Հայաստանում տեսախցիկները կովկասյան ընձառյուծի առաջին անգամ ֆիքսել են 2018 թվականին՝ «Խոսրովի անտառ» արգելոցում։

Leave a Comment