Թրամփը հետ է կանչել Կանադայի հրավերը Խաղաղության խորհրդին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհուրդը հետ է կանչում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղղված իր հրավերը՝ նրա երկրին միանալու միջազգային կազմակերպությանը։

«Հարգելի՛ վարչապետ Քարնի, խնդրում եմ ընդունել այս նամակը որպես պաշտոնական ծանուցում այն ​​մասին, որ Խաղաղության խորհուրդը հետ է կանչում Կանադային ուղղված իր հրավերը՝ միանալու այն ամենահեղինակավոր առաջնորդների խորհրդին, որը երբևէ հավաքվել է», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։

Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրել են Գազայի խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Թրամփը հայտարարել է, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ։ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Գազայի հատվածը կառավարելու համար, բայց ակնկալվում է, որ այն նաև կաշխատի այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելման և լուծման ուղղությամբ։

Leave a Comment