Ուկրաինայի պատերազմը պետք է ավարտվի, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Դավոսում կայացած հանդիպումից հետո, փոխանցում է BBC-ն:
Հարցին, թե ի՞նչ է քննարկվել հանդիպման ընթացքում, նա լրագրողներին ասել է, որ պետք է «տեսնենք՝ ինչ կլինի», հավելելով, որ ԱՄՆ-ն վաղը հանդիպում կունենա Ռուսաստանի հետ։
«Բոլորը ցանկանում են, որ պատերազմը ավարտվի», – ընդգծել է Թրամփը:
Ուկրաինայի նախագահի գրասենյակից հանդիպումը լավ են որակել:
ԱՄՆ նախագահը հունվարի 14-ին հայտարարել էր, որ Զելենսկին ձգձգում է հակամարտության կարգավորման խաղաղ պլանի համաձայնեցումը: Սպիտակ տան ղեկավարը Զելենսկիի հետ հանդիպումից առաջ հայտարարել էր, թե մոտ են գործարք կնքելուն:
