1 միլիարդ դրամ․ այս ամիս 20 հազար թոշակառու թոշակ կստանա Սամվել Կարապետյանի ընկերությունների վճարած հարկերից

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ երեք օրում՝ երեկ, այսօր և վաղը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կփոխանցվի շուրջ 1 միլիարդ դրամ հարկ։

Նրա խոսքով՝ այս ամսվա ընթացքում մոտ 20 հազար թոշակառու իրենց թոշակները կստանան Սամվել Կարապետյանի հիմնադրած ընկերությունների կողմից վճարված հարկերի հաշվին։

Կարապետյանը նաև հույս է հայտնել, որ նշված միջոցները չեն ուղղվի պարգևավճարների տրամադրմանը։

Leave a Comment