Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն․ Ավանեսյան

Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-գրել է Ավանեսյանը։

Leave a Comment