Ի դեպ, անդրադառնալով կառավարության անդամներին բաժանած 3 միլիարդ դրամի պարգևավճարների մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսի գրառում է արել․
«Թալանածից հավաքածի 0.0001 տոկոսը հավաքել և ներդրել ենք պետական ապարատում»։
Մի կողմ թողնելով հանգամանքը, որ Փաշինյանը խոստացել էր վերադարձնել հայ ժողովրդից թալանածը և բաժանել ժողովրդին, ոչ թե քպ-ականներին, անդրադառնանք նրան, թե ո՞ր թվի 0,0001 տոկոսն է կազմում 3 միլիարդ դրամը։
X թվի 0.0001 տոկոսը կազմում է X-ի 1/1000000 մասը և հետևաբար 3 միլիարդ դրամ պարգևավճարը ինչ-որ մեծության թվի, որն ըստ Նիկոլ Փաշինյանի հետ է բերվել, 1/1000000 մասն է, և ուրեմն՝ հետ բերվածը կստացվի 7 տրիլիոն 812 միլիարդ 500 միլիոն դոլար։
Մանրամասն՝ տեսանյութում։