
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանիային չի հրավիրել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին», որը նա ձևավորում է իր նախագահությամբ։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում կատարելով դանիացի դիվանագետի։
Գազայի «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերներ են ուղարկվել բազմաթիվ առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։