Թորոսյան․ 2018-ից ստեղծվել է 275 հազար աշխատատեղ

Թորոսյան․ 2018-ից ստեղծվել է 275 հազար աշխատատեղ

22 հունվարի 2026 – 13:55 AMT

PanARMENIAN.Net – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է 300 հազար աշխատատեղ ստեղծելու մասին խոստումներին՝ հայտարարելով, որ ՔՊ-ն արդեն դա արել է:

Նա գրել է, որ 2018-ից ստեղծվել է 275 հազար աշխատատեղ:

«Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300,000 աշխատատեղ ստեղծել։

Մենք արդեն դա արել ենք և շարունակելու ենք անել։ 2025 թ. դեկտեմբերին մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ՝ 823,000։

2018 թ. մայիսին մենք ունեցել ենք 548,000 աշխատատեղ։ Հետևաբար հեղափոխությունից մինչ օրս ստեղծվել է 275.000 աշխատատեղ»,- գրել է նախարարը։

Leave a Comment