Էլեկտրոնային ատեստավորման առաջին տարում գրանցվել է դեպք, երբ կինը փորձել է թեստը լրացնել ամուսնու փոխարեն․ Ժաննա Անդրեասյան

Էլեկտրոնային ատեստավորման առաջին տարում գրանցվել է դեպք, երբ կինը փորձել է թեստը լրացնել ամուսնու փոխարեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 22–ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Առաջին անգամ, երբ 2024 թվականին ամբողջությամբ էլեկտրոնային համակարգով իրականացրինք ատեստավորումը, ունեցել էինք դեպք, երբ մի ուսուցիչ փորձել էր այլ ուսուցչի փոխարեն լրացնել թեստը։ Ամուսիններ էին, երկուսն էլ գրանցվել էին ատեստավորման։ Կինը՝ ամուսնու փոխարեն։ Այդ դեպքը բնականաբար բացահայտվեց»,- պատմեց Անդրեասյանը՝ ընդգծելով, որ թվային համակարգը թույլ չի տալիս որևէ միջամտություն։

«Համակարգի հանդեպ մենք շատ ուշադիր ենք, և թվային համակարգը որևէ խնդիր չի կարող առաջացնել: Այս տարի 7,200-ից ավելի մարդ է մասնակցել, դա մեծ թիվ է, որպեսզի մենք վստահ լինենք, որ դա ոչ թե ուղղակի փորձարկված է, այլ գործող համակարգ է: Եթե որևէ խնդիր լիներ, անպայման պարզ կդառնար»,-նշել է նա:

Leave a Comment