Ֆինլանդիան դեռևս որոշում չի կայացրել Գազայի խաղաղության խորհրդին իր մասնակցության վերաբերյալ

Ֆինլանդիան դեռևս որոշում չի կայացրել՝ մասնակցելու է Գազայի խաղաղության խորհրդին, թե ոչ, բայց հետևում է Շվեդիայի և Ֆրանսիայի գծին, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդել էր, որ Ֆրանսիան մտադիր է մերժել Թրամփի՝ Գազայի խաղաղության խորհրդին միանալու հրավերը: Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը նախկինում հայտարարել էր, որ Շվեդիան չի մասնակցի Խորհրդին ներկայիս կազմով:

«Մենք ունենք համաեվրոպական դիրքորոշում, որը հետևում է Շվեդիայի և Ֆրանսիայի գծին։ Եվ այս դիրքորոշումն այն է, որ մենք կարծում ենք՝ ճիշտ է ներդրում կատարել խաղաղության միջնորդության մեջ։ Ամենակարևորն այն է, որ սա տեղի ունենա ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում։ Մենք սա չենք քննարկում հապճեպորեն», – ասել է Ստաբը Yle-ին։

Leave a Comment