Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններում ներգրավված ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ քննարկումները կենտրոնացել են մեկ խնդրի վրա, և արդեն իսկ ուսումնասիրվել են դրա լուծման մի քանի տարբերակներ:
«Եթե երկու կողմերն էլ անկեղծորեն ցանկանան ապա հնարավոր է հասնել կարգավորման»,- ասել է նա՝ չմանրամասնելով թե, որ խնդրի մասին է։
Ըստ նրա՝ Թրամփն առաջարկել է Ուկրաինայում ստեղծել անմաքս գոտի, որը կարող է ներգրավել խոշոր արդյունաբերական ներդրումներ և խթանել տնտեսությունը:
«Նախագահը խոսել է Ուկրաինայի հետ անմաքս գոտի ստեղծելու մասին, ինչը, իմ կարծիքով, արմատապես կփոխի իրավիճակը։ Դուք կտեսնեք, թե ինչպես է արդյունաբերությունը հսկայական մասշտաբով տեղափոխվում այս տարածաշրջան: Պատկերացրեք, որ դուք ստանում եք մրցակցային առավելություն, քանի որ ԱՄՆ ապրանքներ ներմուծելիս տուրքեր չեք վճարում: Այնպես որ, կան որոշ մասշտաբային բաներ, որոնք մենք քննարկել ենք: Եվ ուկրաինացի ժողովուրդը դրան արժանի է», – ընդգծել Է Սթիվ Ուիթքոֆֆը
Սպիտակ տան հատուկ բանագնացը նաև հաստատել է, որ այսօր երեկոյան մեկնում է Մոսկվա, այնուհետև կմեկնի Աբու Դաբի, որտեղ տեղի կունենան աշխատանքային խմբերի մակարդակով շփումներ Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ:
