https://arm.sputniknews.ru/20260122/arpasevan-tuneli-ankhapan-ashkhatanqi-hamar-karavarutjuny-tarekan-300-mln-dram-ktramadri-97997845.html
Արփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար կառավարությունը տարեկան 300 մլն դրամ կհատկացնի
Արփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար կառավարությունը տարեկան 300 մլն դրամ կհատկացնի
Sputnik Արմենիա
«Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգի կառավարումը 2004 թ. օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով հանձնվել է հավատարմագրային կառավարման «Արփա-Սևան»… 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T11:36+0400
2026-01-22T11:36+0400
2026-01-22T11:36+0400
«որոտան-արփա» ջրատար թունել
սևանա լիճ
https://cdn.am.sputniknews.ru/img/192/37/1923792_0:139:1024:715_1920x0_80_0_0_80a8646ab0d9bdc4491b12d88ed4c51d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Արփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար ՀՀ կառավարությունը տարեկան 300 մլն դրամ կտրամադրի։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխմամբ:Այդ նպատակով ՀՀ կառավարությունը կերարաձգի «Արփա–Սևան» ԲԲԸ–ի հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը ևս 4 տարով` յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 300 մլն դրամ գումար։«Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգի կառավարումը 2004 թ. օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով հանձնվել է հավատարմագրային կառավարման «Արփա-Սևան» ԲԲԸ-ին, որի գործողության ժամկետը ՀՀ կառավարության 2023 թվականի որոշմամբ երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այսօրվա որոշմամբ պայմանագիրը կգործի մինչև 2030 թվականը։
«որոտան-արփա» ջրատար թունել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/192/37/1923792_0:0:1024:768_1920x0_80_0_0_215f4eae5242ef93b87918983d5a4992.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«որոտան-արփա» ջրատար թունել, սևանա լիճ
«որոտան-արփա» ջրատար թունել, սևանա լիճ
Բաժանորդագրվել
«Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգի կառավարումը 2004 թ. օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով հանձնվել է հավատարմագրային կառավարման «Արփա-Սևան» ԲԲԸ-ին։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Արփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար ՀՀ կառավարությունը տարեկան 300 մլն դրամ կտրամադրի։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխմամբ:
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը կերարաձգի «Արփա–Սևան» ԲԲԸ–ի հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը ևս 4 տարով` յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 300 մլն դրամ գումար։
«Այսպիսով կապահովվի հիդրոհանգույցի անվտանգ և անխափան շահագործումը, պահպանումը, ջրային համակարգի օտարման գոտում սանիտարական վիճակի պահպանումը, ինչպես նաև հիդրոհանգույցով տեղափոխված ջրի ծավալի չափով Սևանա լճի ջրային պաշարների ավելացումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
«Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգի կառավարումը 2004 թ. օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով հանձնվել է հավատարմագրային կառավարման «Արփա-Սևան» ԲԲԸ-ին, որի գործողության ժամկետը ՀՀ կառավարության 2023 թվականի որոշմամբ երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այսօրվա որոշմամբ պայմանագիրը կգործի մինչև 2030 թվականը։