22 հունվարի 2026 – 10:30 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն Արիզոնա կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջազգային առևտրի և հատկացումների հանձնաժողովի նախագահ Թոնի Ռիվերոյի հետ՝ քննարկվել են Հայաստանի ու Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Դեսպանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի նախաձեռնած ընդունելությանը, որի ընթացքում շփվել է նահանգի առաջատար գործարարների, քաղաքական ու մշակութային շրջանակի ներկայացուցիչների, ինչպես նաև Թրամփ-Քենեդի կենտրոնի նախագահ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ռիկ Գրենելի հետ, հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։
Միջոցառման մասնակիցների շարքում են եղել նաև Կատարի, Լիբանանի, Ադրբեջանի և Հունգարիայի դեսպանները, ինչպես նաև Չեխիայի ու Վիետնամի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։