Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողները – CIVILNET

Հայաստանի շախմատի տղամարդկանց 2026 թվականի առաջնության հաղթողը Մանուէլ Պետրոսյանն է, իսկ կանանցը` Անահիտ Մկրտչյանը: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած Հայաստանի տղամարդկանց առաջնության վերջին տուրից հետո երկրի չեմպիոն դարձավ Մանուէլ Պետրոսյանը, ով 9 հնարավորից հավաքեց 6 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 5,5-ական միավորով կիսեցին Արթուր Դավթյանն ու Զավեն Անդրիասյանը: Կանանց մրցաշարում առաջնության չեմպիոն դարձավ Անահիտ Մկրտչյանն, ով 9 հնարավորից հավաքեց 6,5 միավոր: Երկրորդ տեղում 6 միավորով Աստղիկ Հակոբյանն է, իսկ եռյակի վերջում Սոնա Կրկյաշարյանն է` 5,5 միավոր: Հայաստանի առաջնության պարգևատրման արարողությունը կկայանա հունվարի 22-ին ժամը 17:00-ին` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

Leave a Comment