Վաշինգտոնը բանակցում է Ադրբեջանի հետ, որպեսզի նրանք որոշումներ կայացնեն ՀՀ Սյունիքի մարզում. Քրիստինե Վարդանյան

Պաշտոնական Վաշինգտոնը բանակցում է ադրբեջանական պետական ընկերույթունների հետ, որպեսզի նրանք դերակատարություն ունենան, կարողանան որոշումներ կայացնեն ՀՀ Սյունիքի մարզում՝ TRIPP-ի շրջանակներում, սրա մասին բնականաբար լռում է պաշտոնական Երևանը։

ԱՄՆ Առևտրի և զարգաման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսը հունվարի 13-ին (Արարատ Միրզոյանի և մարկո Ռուբիոյի հայտարարության տարածման օրը) այցելել է Ադրբեջան ունեցել բարձրաստիճան հանդիպումներ։

Հանդիպումների մասին տարածված հայտարարության մեջ նշվում է, որ այցի նպատակը TRIPP-ի ենթակառուցվածքների զարգացման գործում ներգրաված ԱՄՆ մասնավոր ընկերություններին և Ադրբեջանի պետական գործակալությունների միջև կապեր հաստատելու և ադրբեանական կազմակերպությունների համար այդ ընկերություններում կորպորատիվ ներդրումներ ունենալու հնարավորությունների ուսումնասիրությունն է։

Մյուս հարցը որի մասին լռում է պաշտոնական Երևանը. փաստերով պարզվել է, որ Արևմտյան Ադրբեջան ՀԿ-ին պաշտոնապես ֆինանսավորում է Ալիևի աշխատակազմը, հրապարակվել են պայմանագրերը։

Այս երկու փաստը ցույց են տալիս իրականությունը, բնականաբար այս փաստերի մասին հարցերին ՀՀ կառավարությունը չի կարողանում պատասխանել։

Բոլոր հղումները՝

Արևմտյան Ադրբեջան ծրագրի ֆինանսավորման մասին՝ https://www.facebook.com/share/17nQwCcT9f/?mibextid=wwXIfr

ԱՄՆ պաշտոնյայի այցի մանրամասները՝ https://oilprice.com/…/Azerbaijan-and-US-Weigh…

Քրիստինե Վարդանյան, ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն

Leave a Comment