«Բուդյո-Գլիմտի» սենսացիոն հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» հանդեպ․ Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի 7-րդ տուրում գրանցվել է սենսացիա։ Նորվեգական «Բուդյո-Գլիմտը» սեփական մարզադաշտում 3-1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»։

Արդեն 22-րդ րոպեին Կասպեր Հյոգը բացել է հաշիվը, իսկ երկու րոպե անց ձևակերպել դուբլ։

Երկրորդ խաղակեսում տանտերերը շարունակել են ճնշումը։ 58-րդ րոպեին Յենս Պետեր Հաուգեն հաշիվը դարձրել է 3-0։ Հյուրերին հաջողվել է պատասխանել միայն մեկ անգամ։ 60-րդ րոպեին աչքի է ընկել Ռայան Շերկին։ Իսկ 62-րդ րոպեին կիսապաշտպան Ռոդրին մեկ րոպեի ընթացքում երկու դեղին քարտ ստանալով հեռացվել է խաղադաշտից։

Leave a Comment