21 հունվարի 2026 – 18:37 AMT
PanARMENIAN.Net – Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Դավոսում կայացել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են գտնվել գերիների, անհետ կորածների և այլ պահվող անձանց հետ կապված խնդիրները, ինչպես նաև մի շարք հումանիտար բնույթի հարցեր։
Խաչատուրյանը շեշտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ձևավորված սերտ համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով այս կառույցի առանցքային դերակատարումը միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանության, տուժած բնակչության օգնության և ճգնաժամերի հաղթահարման գործընթացում։
Նախագահը նշել է, որ գերիների վերադարձի ապահովումը, ինչպես նաև անհետտ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ տարվող աշխատանքներն ունեն առանցքային նշանակություն՝ ընդգծելով, որ մարդասիրական հարցերի լուծումը պետք է դիտարկվի որպես առաջնահերթություն։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները և առկա ընդհանուր իրադրությունը։ Կողմերը համաձայնել են, որ խաղաղության հաստատումը և կայունության ապահովումը չպետք է կտրվեն հումանիտար խնդիրներից։
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում՝ ընդգծելով կառույցի երկարամյա հումանիտար առաքելությունը և մարդասիրական գործունեության կարևոր դերը հակամարտությունների պայմաններում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։
Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվաազատազրկում LՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գրիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։