Ինչ կշահի բյուջեն մետաղների գների բարձրացումից. ֆինանսների նախարարի մեկնաբանությունը – CIVILNET

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 21-ին Երևանում հրավիրած ասուլիսին ի պատասխան ՍիվիլՆեթի հարցի՝ մեկնաբանեց միջազգային շուկայում ոսկու և պղնձի գների կտրուկ աճի հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Նախարարը նշեց, որ 2026-ի բյուջեն պլանավորվել էր ավելի պահպանողական կանխատեսումներով (ոսկին՝ 4,000 դոլար, պղինձը՝ $9,000-10,000 դոլար), մինչդեռ այս պահի շուկայական գները զգալիորեն գերազանցում են այդ ցուցանիշները։ Նախարարը խոսեց նաև Ամուլսարի հանքավայրի վերագործարկման և ակնկալվող արդյունքների մասին։ Տեսանյութում՝

Leave a Comment