Պերեսը դեմ է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխությանը «Ռեալ»

«Ռեալը», որը կադրային խնդիրներ ունի կիսապաշտպանությունում, վերջին շրջանում ակտիվորեն հետաքրքրվում էր սաուդական «Ալ-Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի ծառայություններով։

Ինչպես հաղորդում է The Touchline-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը ինքն է ցանկություն հայտնել ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հավանություն չի տվել այս գործարքին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Նևեշը «Ալ-Հիլալի» կազմում է 2023 թվականի ամառվանից։ Մինչ այդ կիսապաշտպանը հանդես է եկել «Պորտուում» և «Վուլվերհեմփթոնում»։

Transfermarkt-ի տվյալներով՝ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Leave a Comment