ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնապատկել է Գրենլանդիան զավթելու իր սպառնալիքները՝ հայտարարելով, որ «հետդարձի ճանապարհ չկա», գրում է BBC-ն։
Մամուլի ասուլիսում հարցին, թե որքա՞ն հեռու կգնա կիսաինքնավար դանիական տարածքի նկատմամբ վերահսկողությունն ստանձնելու համար, նա պատասխանել է. «Դուք կիմանաք»։
Թրամփը նշել է, որ «Գրենլանդիայի վերաբերյալ շատ հանդիպումներ են նախատեսված»: ԱՄՆ նախագահը չի բացառել Գրենլանդիան գրավելու համար ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է հասնել Գրենլանդիայի միացմանը ԱՄՆ-ին՝ դա համարելով ազգային անվտանգության համար կարևոր։ Միևնույն ժամանակ, Գրենլանդիան վերահսկող Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում զիջել կղզին։
Գրենլանդիայի իշխանությունները, իրենց հերթին, վստահեցրել են, որ ԱՄՆ-ի մաս դառնալու տարբերակն իրենց չի հետաքրքրում։
