Հալեպում վիճակը կայունացել է՝ օդանավակայանը գործում է, դպրոցները բաց են

Հալեպում վիճակը կայունացել է՝ օդանավակայանը գործում է, դպրոցները բաց են

21 հունվարի 2026 – 13:10 AMT

PanARMENIAN.NetՀալեպը վերադառնում է բնականոն կյանքին՝ օդանավակայանը գործում է, դպրոցները բաց են: Այդ մասին ասել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը, հայտնում է «Փաստինֆոն»:

«Ամեն ինչ լավ է։ Ես ամեն օր հանգիստ գնում եմ աշխատանքի, աշխատում եմ դատարանում։ Դասերը վերսկսված են, օդանավակայանի աշխատանքը նույնպես վերականգնված է, մասնավոր և պետական կառույցները գործում են բնականոն ռեժիմով։ Քրդական ուժերը հեռացել են՝ այդ թվում Հալեպի մերձակա Ռաքքա քաղաքից, և տեղափոխվել են դեպի Ճեզիրեի շրջան»,– ասել է նա:

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հալեպում մի քանի օր շարունակված ինտենսիվ բախումներից հետո որոշում է կայացվել դադարեցնել ռազմական գործողությունները՝ հաստատելով հրադադարի հաստատումը քրդական խմբավորումների հետ դիմակայության ֆոնին։ Քրդական զինված ուժերին տրամադրվել էր մի քանի ժամ՝ Հալեպի թաղամասերը լքելու համար:

Leave a Comment