Ավանդական կարատե մարտարվեստը շարունակաբար զարգացում է ապրում մեր երկրում։
- 2025 թվականին հայ մարզիկների նվաճած չեմպիոնական տիտղոսներ ու մեդալներ,
- նախապատրաստում 2026-ին կայանալիք աշխարհի առաջնությանն ու այլ մրցաշարերի,
- խնդիրների հաղթահարում մարզաձևի հետագա զարգացման ճանապարհին,
- մարտարվեստի գիտելիքի ճշգրիտ կիրառություն։
Մարտարվեստի վարպետը ոչ միայն հնարքների, հարվածների, ֆիզիկական ուժի է տիրապետում, այլ նաև մտավոր զարգացման, գիտելիքի, հայրենասիրության ընկալման, դաստիարակության ուղով է անցնում։
«Սպորտքաստի» տաղավարում ավանդական կարատեի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Զեյթուն» ակումբի նախագահ Նարեկ Իսկանդարյանն ու ավանդական կարատեի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ոսկանյանն են։