Փարավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փարավանի լեռնանցքում (դեպի Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:

Դեպարտամենտի տեղեկություններով՝ ձնամրրիկի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է ԿոդաՊարցխիսիՄանգլիսիԾալկաՆինոծմինդա ներպետական նշանակության մայրուղու 94-րդ կիլոմետրից մինչև 110-րդ կիլոմետրը (Փարավանի լեռնանցք)։

Ավելի վաղ նույն պատճառով փակ էր Լարսը։

Leave a Comment