Թրամփի օդանավում անսարքություն է հայտնաբերվել


Մամուլ


CNN-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը թռիչքից հետո վերադարձել է Էնդրյուսի ռազմաօդային բազա։ Թրամփը պետք է Դավոս թռչեր այս ինքնաթիռով։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտի խոսքով՝ անձնակազմը հայտնաբերել է «աննշան էլեկտրական խնդիր» և անվտանգության նկատառումներից ելնելով վերադառնում է։


Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը և նրա ուղեկցորդները կբաժանվեն երկու փոքր ինքնաթիռների և կուղևորվեն Շվեյցարիա։


Leave a Comment