Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու հրավերը, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ամերիկյան կողմին կուղարկվի պաշտոնական նամակ, որը հաստատում է մեր երկրի անդամակցությունը Խաղաղության խորհրդին, և համապատասխան քայլերը կիրականացվեն սահմանված ընթացակարգերի շրջանակներում։ Ադրբեջանը, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվորեն նպաստել միջազգային համագործակցությանը, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդմանը», – ասված է հայտարարության մեջ։ Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց իր ղեկավարությամբ նոր միջազգային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին։ Այս կառույցին միանալու պաշտոնական հրավերներ, ըստ տեղեկությունների, ուղարկվել են գրեթե 60 երկրների։ Դրանց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսը։ Հայաստանի վարչապետի […]