Թրամփի ինքնաթիռը խնդիրների պատճառով վերադարձել է ավիաբազա

21 Հունվարի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում՝ Դավոս մեկնելու ժամանակ ինքնաթիռում անսարքություն հայտնաբերելուց հետո: Այս մասին հայտնել է Reuters-ը։

Թռիչքի ժամանակ էլեկտրականության հետ կապված խնդիր է հայտնաբերվել` հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ նախագահը Շվեյցարիա կմեկնի մեկ այլ ինքնաթիռով:

Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ մամուլի համար նախատեսված սրահի լույսերը կարճ ժամանակով անջատվել են թռիչքից հետո, սակայն անձնակազմը որևէ բացատրություն չի տվել դրա համար։

Leave a Comment