Iravaban.net–ը ուսումնասիրելով Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-5Ո-5 որոշումը, որով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանի անուն-ազգանունը ժամանակավորապես հանվել է գործերի բաշխման ցանկից։
Որոշման հիմքերը և բովանդակությունը
Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել`քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, ինչպես նաև նույն դատարանի նախագահի պաշտոնակատարի համաձայնությունը”
Որոշումը կայացվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։
Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները
Ըստ ԲԴԽ որոշման`
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2026 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ 2026 թվականի հունվարի 21-ից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։