ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար պատմության մեջ մտնել որպես մեծ առաջնորդ։
«Ես կցանկանայի, որ իմ ժառանգությունը լինի այն, որ ես հիանալի նախագահ եմ եղել։ Իսկ հիանալի նախագահ լինելը շատ բաներ է ընդգրկում. որ մենք անվտանգ ենք, որ մենք բարգավաճ ենք, որ մեր գործերը լավ են ընթանում, որ մենք երջանիկ ենք որպես երկիր», – ասել է նա NewsNation-ին տված հարցազրույցում։
«Ես կցանկանայի, որ ինձ ճանաչեին որպես մեծ նախագահ։ Մեծ նախագահը ստանձնում է պատասխանատվությունը», – հավելել է ամերիկացի առաջնորդը։