Հայաստանում հունվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, 23-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, 23-24-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Հունվարի 21-ի գիշերը առանձին շրջաններում, 23-ին և 24-ի գիշերը սպասվում է ձյուն: Առանձին լեռնային շրջաններում հնարավոր է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 21-ի առավոտյան հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Երևանում հունվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 0-2 աստիճանով: Սպասվում է նաև առանց տեղումների եղանակ:
Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -4-ից -8, Կոտայքի մարզում՝ – 5-ից -8: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -4-ից -8, Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական դիտարկումների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի- 1-ից -4-ի սահմաններում: Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -2-ից +1:
Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է -5-ից -8 աստիճան: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -2-ից +1-ի սահմաններում: Արմավիրում ցերեկը սպասվում է- 1-ից +2 աստիճան տաքություն: Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -5-ից -8-ի, Սյունիքի մարզում՝ – 5-ից -8-ի սահմաններում:
Ըստ Yandex-ի՝ Արցախում հունվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +1:
