Երևանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչել է նաև կրակոց․ կա վիրավոր

Հունվարի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցի 23 հասցեի մոտ երեխաներն իրար դանակահարել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ու պարեկները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի քանի օր առաջ Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Ս․-ի և 15-ամյա Ա․ Դ․-ի միջև հայհոյանքի համար առաջացած հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու համար, հունվարի 14-ին Աբովյան փողոցի 23 հասցեի մոտ հանդիպել են վերջիններս և նրանց ընկերներ՝ Երևանի բնակիչներ 15-ամյա Գ․ Դ․-ն, 14-ամյա Ն․ Թ․-ն, 15-ամյա Ռ․ Հ․-ն, 15-ամյա Ա․ Շ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և ինքնությունները դեռևս չպարզված անձինք, ովքեր կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել բարձրաձայն հայհոյանքներ, որի ընթացքում մասնակիցներից մեկը իր մոտ եղած «օդաճնշիչ» ատրճանակով կրակոց է արձակել, ինչի հետևանքով վնասվել է «Մինիսո» խանութի դիմապակին, իսկ մեկ այլ մասնակից սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է հասցրել Ա․Դ․-ին, ով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Comment