Հեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն Ադրբեջանի տարածքով․ Ալիև – CIVILNET

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մերձեցման գործընթացներն ընթանում են զուգահեռ: Այս մասին այսօր Դավոսում կայացած «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» խորագրով պանելային քննարկմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Անկասկած, այդ գործընթացները կեզրափակվեն միաժամանակ՝ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,- ասել է Ալիևը։ Անդրադառնալով բեռների տարանցմանը՝ Ալիևը ասաց, որ Հայաստանը Ադրբեջանին հարցում է ուղարկել՝ ՀՀ-ից Ռուսաստան բեռների տարանցում տրամադրելու վերաբերյալ։ «Այսպիսով մենք դե ֆակտո, միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ճիշտ է՝ բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն կգա մի օր, որ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ»,- ասաց Ալիևը: Խաղաղությն համաձայնագրին անդրադառնալով՝ Ալիևը […]

Leave a Comment