Եպիսկոպոսաց ժողովը հեռանում է Էջմիածնից. ինչո՞ւ է այն կայանալու Ավստրիայում

Եպիսկոպոսաց ժողովը հեռանում է Էջմիածնից. ինչո՞ւ է այն կայանալու Ավստրիայում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը նախատեսվում է գումարել Ավստրիայում՝ փետրվարին։ Տեղեկությունը «Ռադար Արմենիային» հաստատել էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։

Այս որոշումը, սակայն, լուրջ հարցադրումներ է առաջացրել. Ավստրիայում հայկական եկեղեցական թեմ գոյություն չունի, և ըստ քննադատների՝ ստեղծվում է տպավորություն, թե խնդիրները տեղափոխվում են Հայաստանից դուրս՝ հանրային վերահսկողությունից հեռու։

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը մտահոգիչ է համարում Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում գումարելու որոշումը։ Նրա խոսքով՝ առանցքային հարց է՝ արդյոք բոլոր եպիսկոպոսները կմասնակցեն դրան. «Այս ճգնաժամը ներեկեղեցական ճգնաժամ է։ Այն ծագել է եկեղեցու ներսում առաջացած լրջագույն խնդիրներից, որոնց գլխին կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր միանձնյա որոշումներով։ Կաթողիկոսը եպիսկոպոս է՝ պարզապես առաջինը եպիսկոպոսների մեջ։ Կարծում եմ՝ եպիսկոպոսներն ունեն բավարար միտք, քաջություն և խիզախություն՝ այս վիճակը միասնականորեն լուծելու համար»։

Բաբաջանյանի համոզմամբ՝ քննարկվող խնդիրներն անմիջականորեն առնչվում են Մայր Աթոռին և եկեղեցի–իշխանություն հարաբերություններին։ Նա շեշտում է՝ խոհեմ կլիներ, եթե ժողովը գումարվեր հենց Սուրբ Էջմիածնում՝ թույլ տալով եպիսկոպոսներին տեղում գնահատել իրավիճակը և իրենց դիրքորոշումները ներկայացնել հասարակությանը։

Աստվածաբան, նախկին հոգևորական Նիկողոս Հովհաննիսյանը, սակայն, չի ընդունում քննադատական այս մոտեցումը։ Նրա համոզմամբ՝ Եպիսկոպոսաց ժողովի անցկացման վայրը բացառապես Մայր Աթոռի ներքին որոշման հարց է և իշխանությունների հետ որևէ քննարկման առարկա չի կարող լինել։

Նախադեպ ունենալով 1996 թվականին Կահիրեում անցկացված ժողովը՝ սպասվում է, որ առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկվեն Մայր Աթոռի կանոնադրական հարցերը, Հայ առաքելական եկեղեցու ներքին խնդիրները, ինչպես նաև եկեղեցի–պետություն հարաբերություններն ասում է նախկին հոգևորականը։

Սակայն Բաբաջանյանը համոզված է՝ այս որոշման հիմքում ոչ թե կազմակերպչական, այլ հոգեբանական գործոններ են. «Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ վախերն են, որոնք Վեհափառին կանգնեցրել են նման միանձնյա որոշում կայացնելու առաջ»։

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=

Leave a Comment