Հիմա տեսնենք, թե որ մի դատարան է դիմելու Գուսան տիրադավը, որ վիճարկի կաթողիկոսի որոշումը. Ռուբեն Մելիքյան

20 Հունվարի, 2026

Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ՝ Գուսան տիրադավն ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդությունից, և նրա փոխարեն թեմակալ առաջնորդ է նշանակվել Պարթև Սրբազանը։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դե հիմա տեսնենք, թե որ մի դատարան է դիմելու տիրադավը, որ վիճարկի այս որոշումը` Ժնևի՞ թե Ցյուրիխի։

ՀԳ. Պատկերացնում եմ շվեյցարացի դատավորի դեմքը, որի սեղանին կդրվի նման հայց։ Երևի արագի մեջ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն կնշանակի»,-գրել է նա։

Leave a Comment