https://arm.sputniknews.ru/20260120/sevana-ltshi-apin-hajtni-gvortsararin-patkanvogh-shinutjan-bakum-di-e-hajtnabervel-97939406.html
Սևանա լճի ափին՝ հայտնի գործարարին պատկանող շինության բակում դի է հայտնաբերվել
Սևանա լճի ափին՝ հայտնի գործարարին պատկանող շինության բակում դի է հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Նույն վայրում նաև մեկ վիրավոր է եղել, որին հիվանդանոց են տեղափոխել։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T17:33+0400
2026-01-20T17:33+0400
2026-01-20T17:33+0400
դժբախտ պատահար
սևանա լիճ
դիակ
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/175/95/1759501_4:0:2592:1456_1920x0_80_0_0_b906e434f249874436268b7f5f76c40d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Այսօր Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինության բակում դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու՝ Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, մահացած 1 քաղաքացի կա և 1 վիրավոր։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Կայքի տեղեկություններով՝ նշված կիսակառույց շենքում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ, և մահացածն ու վիրավորը պետք է վերամբարձ կռունկի օգնությամբ ապակիներ տեղադրեին։ Ըստ տեղեկությունների՝ աշխատանքներ կատարելիս ճոպանը կտրվել է, և նրանք վայր են ընկել մոտ 12 մետր բարձրությունից։Կայքը նաև գրում է, որ նշված շինությունը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/175/95/1759501_651:0:2592:1456_1920x0_80_0_0_5a49c84c21263ce89a30e12908f05515.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դժբախտ պատահար, սևանա լիճ, դիակ, վիրավոր
դժբախտ պատահար, սևանա լիճ, դիակ, վիրավոր
Բաժանորդագրվել
Նույն վայրում նաև մեկ վիրավոր է եղել, որին հիվանդանոց են տեղափոխել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Այսօր Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինության բակում դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է
Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու՝ Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, մահացած 1 քաղաքացի կա և 1 վիրավոր։
Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են Երևանի բնակիչ, 61-ամյա Արտուշ Գ.-ի դին, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մամիկոն Ա.-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ նշված կիսակառույց շենքում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ, և մահացածն ու վիրավորը պետք է վերամբարձ կռունկի օգնությամբ ապակիներ տեղադրեին։ Ըստ տեղեկությունների՝ աշխատանքներ կատարելիս ճոպանը կտրվել է, և նրանք վայր են ընկել մոտ 12 մետր բարձրությունից։
Կայքը նաև գրում է, որ նշված շինությունը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին։