https://arm.sputniknews.ru/20260120/rd-n-irani-het-chhamagvortsakcelu-pattshar-chi-tesnum-lavrvovy-amn-i-sparnaliqneri-masin-97936495.html
ՌԴ-ն Իրանի հետ չհամագործակցելու պատճառ չի տեսնում․ Լավրովը՝ ԱՄՆ-ի սպառնալիքների մասին
ՌԴ-ն Իրանի հետ չհամագործակցելու պատճառ չի տեսնում․ Լավրովը՝ ԱՄՆ-ի սպառնալիքների մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է՝ առևտրում միակողմանի պատժամիջոցները միշտ խոսում են այն մասին, որ դրանց նախաձեռնողը վստահ չէ իր մրցակցային կարողություններում: 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T15:47+0400
2026-01-20T15:47+0400
2026-01-20T15:47+0400
ամն
ռուսաստան
սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0f/91346560_0:0:1600:900_1920x0_80_0_0_ee9798604644b9a6460d6a7266b35304.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ռուսաստանը պատճառներ չի տեսնում, թե ինչու Մոսկվան և Թեհրանը պետք է դադարեցնեն լայնածավալ առևտրատնտեսական և այլ նախագծերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:Այսպես է նա մեկնաբանել Իրանի հետ առևտուր անող երկրների համար 25 % մաքսատուրքեր սահմանելու՝ ԱՄՆ նախագահի սպառնալիքները։Նախարարի խոսքով, Իրանի հետ առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման լավ հեռանկարներ կան: Կողմերը համագործակցում են նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Լավրովը հիշեցրել է Բուշերի ատոմակայանի, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի կարևորագույն հատվածի շինարարության մասին։Օրերս ԱՄՆ նախագահը սոցցանցերում հայտարարել էր, որ Իրանի հետ համագործակցող ցանկացած երկիր 25 % մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ առևտուր անելիս։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0f/91346560_49:0:1406:1018_1920x0_80_0_0_42883a1e7d8c88aa6725058c708bc74f.jpg.webp
ամն, ռուսաստան, սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, մաքսատուրք
ամն, ռուսաստան, սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, մաքսատուրք
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է՝ առևտրում միակողմանի պատժամիջոցները միշտ խոսում են այն մասին, որ դրանց նախաձեռնողը վստահ չէ իր մրցակցային կարողություններում:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ռուսաստանը պատճառներ չի տեսնում, թե ինչու Մոսկվան և Թեհրանը պետք է դադարեցնեն լայնածավալ առևտրատնտեսական և այլ նախագծերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Այսպես է նա մեկնաբանել Իրանի հետ առևտուր անող երկրների համար 25 % մաքսատուրքեր սահմանելու՝ ԱՄՆ նախագահի սպառնալիքները։
Նախարարի խոսքով, Իրանի հետ առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման լավ հեռանկարներ կան: Կողմերը համագործակցում են նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Լավրովը հիշեցրել է Բուշերի ատոմակայանի, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի կարևորագույն հատվածի շինարարության մասին։
«Դոնալդ Թրամփը քաղաքականության մեջ մաքսատուրքեր և սակագներ է կիրառում։ Երբ առևտրում կիրառվում են միակողմանի հարկադրանքի միջոցներ, դա հուշում է, որ դրանց նախաձեռնողը լիովին չէ վստահ աշխարհի շուկաներում իր մրցակցային կարողությունների վրա: Բայց կյանքն ամեն ինչ իր տեղը կդնի», – կարծում է Լավրովը։
Օրերս ԱՄՆ նախագահը սոցցանցերում հայտարարել էր, որ Իրանի հետ համագործակցող ցանկացած երկիր 25 % մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ առևտուր անելիս։