«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևն անդրադարձել է թիմի ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, որ ամռանը հայ ֆուտբոլիստը մոտ էր անգլիական «Սաութհեմփթոն» տեղափոխվելուն։
«Նա ամեն գնով հեռանալու մոլուցք չունի։ Իրավիճակը չափազանցնում և սրում են թե՛ այստեղ, թե՛ հատկապես Հայաստանում։ Այնտեղ խոսում են ու, կարծես, մտածում, որ «Կրասնոդարը» նրան գերության մեջ է պահում։
Սակայն նա երջանիկ մարդ է։ Սպերցյանն արդեն ակումբի և քաղաքի լեգենդն է, նրան բոլորը պաշտում են։ Նա ցուցադրում է վառ և դիտարժան ֆուտբոլ։ Անձամբ Էդուարդը չտեղափոխվելու փաստով չի անհանգստանում»,-ասել է Մուսաևը։