Որոշ խմբեր առավել խոցելի են սուր շնչառական վարակների հանդեպ

Որոշ խմբեր առավել խոցելի են սուր շնչառական վարակների հանդեպ

20 հունվարի 2026 – 12:48 AMT

PanARMENIAN.Net – Ձմռանը սուր շնչառական վարակների՝ մրսածության, գրիպի ու տարբեր վիրուսների տարածման դեպքերը զգալիորեն աճել են։ Այդուհանդերձ, որոշ խմբեր գտնվում են առավել բարձր ռիսկի տակ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ամենաշատը տուժում են երեխաները, տարեցները, հղիները և քրոնիկ հիվանդությամբ անձինք:

«Երեխաները (հատկապես մինչև հնգ տարեկան) խոցելի են, քանի որ նրանց իմունային համակարգը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել, իսկ մանկապարտեզներում և դպրոցներում վարակները հեշտությամբ են փոխանցվել։

Տարեցները (65 տարեկանից բարձր)՝ տարիքի հետ օրգանիզմի դիմադրողականությունը նվազում է, և վարակներն ընթանում են բարդություններով։

Քրոնիկ հիվանդություններով մարդիկ՝ հատկապես սրտանոթային, շնչառական համակարգի, շաքարային դիաբետի, երիկամային և այլ երկարատև հիվանդություններ ունեցողները՝ վարակը կարող է նրանց մոտ ընթանալ ծանր ձևով։

Թուլացած իմունային համակարգով անձինք՝ անբավարար քուն, սթրես, աղքատ սնունդ կամ որոշ դեղամիջոցների ընդունում կարող են հանգեցնել դիմադրողականության անկման։

Հղի կանայք՝ հորմոնալ և իմունային փոփոխությունները բարձրացրել են վարակների նկատմամբ զգայունությունը։

Բուժաշխատողները՝ ամենօրյա շփման մեջ լինելով վարակակիրների հետ՝ նրանք ավելի հաճախ են ենթարկվել վարակին։

Փակ տարածքներում գտնվողները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, գրասենյակներ, տրանսպորտային միջոցներ՝ որտեղ օդափոխությունը սահմանափակ է, իսկ վարակը՝ հեշտ տարածվող»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վարակներից պաշտպանվելու համար պետք է․

– Պարբերաբար լվանալ ձեռքերը

– Խուսափել հիվանդ անձանց հետ մոտիկ շփումից

– Պահպանել առողջ կենսակերպ՝ լավ սնունդ, բավարար քուն, շարժունություն

– Պատվաստվել անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ գրիպի դեմ

– Զգուշություն դրսևորել և հոգ տանել ոչ միայն ձեր, այլև շրջապատի առողջության մասին։

Leave a Comment