Վանաձորում բախվել են «Toyota Camry»-ն և «Լադա»-ն․ կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են «Toyota Camry» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

–00—ՅՄ

Leave a Comment