Կաշառք ստանալու պահին ՊԵԿ-ի երկու օպերլիազոր է ձերբակալվել

Կաշառք ստանալու պահին ՊԵԿ-ի երկու օպերլիազոր է  ձերբակալվել

19 հունվարի 2026 – 18:59 AMT

PanARMENIAN.Net – Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2 գլխավոր օպերլիազորներ։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ»,- տեղեկացրել են կոմիտեից` նշելով, որ օպերլիազորները ձերբակալվել են հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո։

Նրանք մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ։

Leave a Comment