ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Սպիտակ տանը կստորագրի փաստաթղթեր և կմեկնի Շվեյցարիա, հայտնել է Սպիտակ տունը։
Ստորագրման արարողությունը կսկսվի Մոսկվայի ժամանակով 23:00-ին և կանցկացվի փակ դռների հետևում՝ ըստ ամերիկացի առաջնորդի ժամանակացույցի: Թե ինչ է ստորագրելու Թրամփը, մանրամասներ չեն հրապարակվել:
Դրանից հետո, ըստ ժամանակացույցի, նախագահը կմեկնի Շվեյցարիա։ ԱՄՆ նախագահի՝ Դավոսում ժամանումը և ելույթը նախատեսված են չորեքշաբթի օրը։