Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ շարունակում է ուժեղացված ստուգայցերը քաղաքում:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ շուրջ 30 արհեստական խոչընդոտներ՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին պահպանվող տարածք են տեղափոխվել:

Leave a Comment